Կարևոր իրադարձություններ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է

19 Մարտ, 2025 19:33
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Պ.-ն իր վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, հայտնելով, որ իրենց լավ են զգում: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին