Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։
Խուզարկության արդյունքում ծառայողները Կ․Մ․-ի մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, և wi-fi սարք, որոնք Կ․Մ․-ն թաքցրել էր գոտկատեղում։
Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։