Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել. Պետդեպարտամենտ

19 Մարտ, 2025 23:01
Ուկրաինայում խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել. Պետդեպարտամենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է ուկրաինական հակամարտության վերջնական կարգավորման հարցում:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Պայմանավորվեցինք անհապաղ դադարեցնել գրոհները էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ՝ գիտակցելով, որ պետք է աշխատենք արագ՝ հասնելու ամբողջական զինադադարի և վերջ տալու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմին»,- ասել է Թրամփը:

Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսն էլ կարծում է, Ուկրաինայում խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ:

Տարբեր աղյուրներ նշում են, որ Թրամփը և Զելենսկին պայմանավորվել են, որ ամերիկյան և ուկրաինական փորձագիտական խմբերն առաջիկա օրերին կհանդիպեն Սաուդյան Արաբիայում: Ուկրաինայի հետ օգտակար հանածոների գործարքը մնում է ծրագրերում, սակայն այժմ ԱՄՆ-ն կենտրոնացած է հակամարտության կարգավորման վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին