Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում. կա տուժած

27 Մարտ, 2025 22:05
Ավտովթար Երևանում. կա տուժած

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Նորայր Հ․-ի վարած վարած «Nissan Murano» և Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Անդրեյ Հ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Ալեքս Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Դիտել ավելին