Կարևոր իրադարձություններ

Կանզասի սերժանտը դասախոսություն է ընթերցել ՀՀ ՊՆ ակադեմիայում

27 Մարտ, 2025 20:15
Կանզասի սերժանտը դասախոսություն է ընթերցել ՀՀ ՊՆ ակադեմիայում

Այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էր այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը:

Այցի շրջանակում նա դասախոսությամբ է հանդես եկել բրիգադի սերժանտների դասընթացներում` անդրադառնալով սերժանտների դերին զինված ուժերի տարբեր օղակներում և ընդգծելով առաջնորդության մասնագիտական պատասխանատվության և սերժանտների ու հրամանատարների միջև արդյունավետ հաղորդակցման կարևորությունը:

Դասախոսության ընթացքում լուսաբանվեցին մի շարք հարցեր՝

 առաջնորդության որակները և անձնական օրինակով առաջնորդելու անհրաժեշտությունը,

 հրամանատարների հետ հաղորդակցման և համագործակցության ձևերը,

 վստահության և կարգապահության կառուցումը ստորաբաժանումներում,

 սերժանտների առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծումները։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել ակադեմիայի տարածքում՝ հնարավորություն ունենալով ծանոթանալու ակադեմիայի ենթակառուցվածքներին, պատմությանը, ավանդույթներին և ձեռքբերումներին։

Լրահոս

Դիտել ավելին