Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նույնպես աջակցել են Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուն

27 Մարտ, 2025 18:12
Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նույնպես աջակցել են Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուն

ԱԺ Հաշվեքննիչ հանձնաժողովի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ 2 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու փակ, գաղտնի քվեարկությունն անցել է բաց և թափանցիկ։

«Բոլորը գնացել ու կողմ էին քվեարկել դատախազի միջնորդությանը։ Այստեղ տարակուսելին գիտեք ինչն էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դահլիճում անհասկանալի հարցեր էին տալիս դատախազին, ասում էին, որ դուք չհամոզեցիք, փաստարկներ կան միջնորդության մեջ, որ հավաստի չեն, հավատարժան չեն։ Այսինքն, դատախազի միջնորդությունը քննադատեցին, հետո գնացին փակվեցին այն սենյակում, երևի SMS- հրահանգը ստացան ու եկան անմիջապես բոլորը՝ մի մարդու նման կողմ քվեարկեցին և իրենց գործընկերների անձեռնամխելիությունից զրկեցին»։

Թովմասյանն ընդգծեց, որ այս պատմության մեջ ամենաուշագրավն ու տարօրինակն այն էր, որ փաստորեն ենթադրաբար Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը կողմ են քվեարկել Տարոն Մարգարյանին անձեռնամխելիությունից զրկելու համար։ «Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար 67 քվե է ստացվել, բայց Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը, ըստ ամենայնի հենց իրենք են եղել, որ Հովիկ Աղազարյանի միջնորդությանը դեմ են քվեարկել և Աղազարյանը ստացել է 65 կողմ ձայներ։

Ստացվում է, որ Հովիկ Աղազարյանը, որը անարդարության զոհ է, Հովիկ Աղազարյանը, որը խոսում էր Ազգային Ժողովի ամբիոնից արդարության մասին և ասում էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որ Նիկոլ Փաշինյանը այն գործիչն է, որ իրականությունից կտրվել է և սկսել է ոչ իրականության վերաբերվող կամ ոչ իրական հրահանգներ տալ, այսինքն դժգոհելով ՔՊ-ից՝ գնաց և մեզ մատուցեց քվեարկություն դատախազի միջնորդությանը իր կողմ քվեաթերթիկով։

Սա ոչ այլ ինչ է, քան անհասկանալի երկակի ստանդարտի կիրառում, որովհետև ես չէի պատկերացնում, որ արդարության մասին խոսող մարդը կարող է դատախազի այդ փուչ մեղադրանքին կողմ քվեարկել»,-ասաց Թովմասյանը։

Լրահոս

Դիտել ավելին