Կարևոր իրադարձություններ

Երևանում խանութից գողացել են 14 «Iphone» հեռախոս

27 Մարտ, 2025 19:30
Երևանում խանութից գողացել են 14 «Iphone» հեռախոս

Մարտի 24-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կորյունի փողոցի 6 հասցեում գործող խանութից գողացել են մեծ քանակի թանկարժեք հեռախոսներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 05։15-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցի գործադրմամբ կոտրել է Կորյուն փողոցի 6 հասցում գործող, իրեն պատկանող «Նատուրալ Մոբայլ» խանութի դռան փականը, մուտք գործելով ներս` սրահի ցուցափեղկից գողացել է թվով 14 հատ «Iphone» տեսակի բջջային հեռախոս:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս

Դիտել ավելին