Կարևոր իրադարձություններ

Հայ շախմատիստները ստացել են աշխարհի գավաթի ուղեգիրներ

27 Մարտ, 2025 20:30
Հայ շախմատիստները ստացել են աշխարհի գավաթի ուղեգիրներ

Ռումինիայում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին մեդալներից։

Գաբրիել Սարգսյանը վերջին` 11-րդ տուրում ոչ-ոքի գրանցեց և 8 միավորով կիսեց 4-12-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով նա գրավեց 7-րդ տեղը։

Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը մրցաշարն ավարտեցին 7,5-ական միավորով և այլ շախմատիստների հետ բաժանեցին 13-34-րդ տեղերը։

Արթուր Դավթյանը 7 միավորով 61-րդն է, Արսեն Դավթյանը 6,5 միավորով` 99-րդը, Արամ Հակոբյանը 6 միավորով` 113-րդը, Սարգիս Սարգսյանը 6 միավորով` 140-րդը, Հայկ Երիցյանը 5,5 միավորով` 155-րդը, Վահան Նալբանդյանը 4,5 միավորով` 248-րդը։

8,5 միավորով չեմպիոնի տիտղոսը նվաճեց գերմանացի Մաթիաս Բյուբաումը։ Նույնքան միավորով երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրին Ֆրեդերիկ Սվանեն (Գերմանիա) ու Մաքսիմ Ռոդշտեյնը (Իսրայել)։

Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր, քանի որ տեղեր էին զբաղեցրել առաջին քսանյակում։

Լրահոս

Դիտել ավելին