ԱՄՆ նախագահը խոստացել է ավելացնել Կանադայի և Եվրամիության նկատմամբ մաքսատուրքերը, եթե նրանք փորձեն համատեղ ուժերով արձագանքել ամերիկյան սահմանափակումներին և, Դոնալդ Թրամփի խոսքով՝ վնասեն ԱՄՆ տնտեսությանը։
Եվրահանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել Թրամփի դիրքորոշման առնչությամբ:
«Այդ հարկերը վատ են բիզնեսի և սպառողների համար՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԵՄ-ում»,- նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն կշարունակի բանակցային լուծումներ փնտրել՝ միաժամանակ պաշտպանելով իր տնտեսական շահերը։