ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանը ստիպված կլինի միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, եթե անդամակցի ԵՄ-ին:
«Բացի այդ, երկիրը կզրկվի բազմաթիվ արտոնություններից, եթե անդամակցի միությանը:
Հայաստանի համար այդ որոշումը կարժենա ՀՆԱ-ի 30-40 տոկոսը, ինչը կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը, իսկ արտադրության անկումը, աշխատաշուկայի կրճատումը, գործազրկության աճը և գնաճը կհանգեցնեն կենսամակարդակի կտրուկ անկման։
Ընդ որում, Երևանը չպետք է հույս դնի ԵՄ-ից շռայլ սուբսիդիաների վրա՝ հաշվի առնելով եվրոպական տնտեսության վիճակը»,-նշել է նա: