Կարևոր իրադարձություններ

Հայ գերիներն անմիջապես պետք է վերադարձվեն. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

20 Մարտ, 2025 18:25
Հայ գերիներն անմիջապես պետք է վերադարձվեն. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անդրադարձել է դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար կետերից մեկը պետք է լինի գերիների վերադարձը: 

«Պատկերացրեք՝ ունենք խաղաղության համաձայնագիր. դա նշանակում է, որ բոլոր հարցերը կամ խնդիրները, որոնք խաղաղության բանակցությունների ժամանակ բարձրացված են եղել, լուծված են:

Այսինքն՝ դա բխում է հենց համաձայնագրից, և հենց դա էլ նշանակում է, որ բոլոր գերիներն անմիջապես պետք է ազատ արձակվեն ու տուն վերադարձվեն»,- նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին