Կարևոր իրադարձություններ

Քարաթափում Քաղսի-Բջնի ավտոճանապարհին

20 Մարտ, 2025 17:35
Քարաթափում Քաղսի-Բջնի ավտոճանապարհին

Մարտի 20-ին՝ ժամը 11:20-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղսի-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մոտ 100 մ երկայնքով և 30 մ բարձրությամբ հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), նաև առկա են թուլացած քարաբեկորներ. անհրաժեշտ է կատարել հարկադիր քարաթափում:

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման, իսկ պարեկային ծառայության աշխատակիցները՝ երթևեկության անվտանգության ապահովման աշխատանքներ: 

Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացրել են ՃՇՇ աշխատակիցները։

 

Լրահոս

Դիտել ավելին