Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին փաթեթ է ներնետել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պարսպից ներս

12 Մարտ, 2025 14:45
Քաղաքացին փաթեթ է ներնետել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պարսպից ներս

Մարտի 12-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ծառայություն իրականացնելիս հիմնարկի պարսպի մոտ նկատել են քաղաքացու, որը ինչ-որ փաթեթ է ներնետել պարսպից ներս։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ին:

Ծառայողներն անմիջապես զննել են նշված հատվածը և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել պլաստմասե շշի մեջ սպունգով փաթեթավորված 3 բջջային հեռախոս, wi-fi սարք և լիցքավորման լար։

Ներնետում կատարած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին