«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը հայտնում է, որ փետրվարի 27-ին ընկերության բաժնետերերի Ընդհանուր ժողովը կայացրել է 10 մլրդ ՀՀ դրամ շահութաբաժինների բաշխման մասին որոշում:
Շահութաբաժինները բաշխվել են բաժնետերերին պատկանող բաժնետոմսերին համամասնորեն: Շահութաբաժինների բաշխումն արտացոլում է ֆինանսական ուժեղ կատարողականի և աճին ուղղված ռազմավարական նախաձեռնությունների միջոցով բաժնետերերին Ընկերության գործունեության բարձր շահութաբերության ապահովման մեր հանձնառությունը։
Անցած տարվա ընթացքում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը գրանցել է եկամուտների 6% և զուտ շահույթի 35% զգալի աճ: Այս ուժեղ կատարողականը մեզ հնարավորություն է տալիս տրամադրել մեր բաժնետերերին կայուն և գրավիչ շահութաբաժիններ:
Շարժվելով առաջ՝ մենք ոգևորված ենք մեր ռազմավարական նախաձեռնությունների հեռանկարով, որի նպատակն է բարելավել մեր դիրքերը շուկայում և խթանել կայուն աճ: «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը նախատեսում է
ընդլայնել իր ծառայությունների ցանկը, կատարել էական ներդրումներ 5G տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ, ինչպես նաև էլ ավելի բարելավել իր ծառայությունների որակը՝ բաժանորդների համար բացառիկ փորձառություն ապահովելու համար:
Ընկերության ղեկավարության կողմից թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին հավատարիմ իրականացվող ռազմավարությունը շարունակում է ապահովել Ընկերության գործունեության
բարձր շահութաբերությունը և առաջատար դիրքը շուկայում: