Կարևոր իրադարձություններ

Թրամփը հրապարակավ մեքենա է գնել Իլոն Մասկից

12 Մարտ, 2025 11:25
Թրամփը հրապարակավ մեքենա է գնել Իլոն Մասկից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է աջակցել գործարար, միլիարդատեր, Կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկին՝ նրա Tesla ընկերության արժեթղթերի գնի և մեքենաների վաճառքի ցուցանիշների ռեկորդային անկման պայմաններում և գնել է ընկերության մեքենաներից մեկը։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հրապարակային միջոցառման ժամանակ Թրամփը ցուցադրաբար ընտրել և գնել է էլեկտրական մեքենաներից մեկը:

Այս մասին հայտնել է The Guardian-ը։

Նշվում է, որ Թրամփը Մասկի և նրա փոքրիկ որդու ուղեկցությամբ քայլել է Վաշինգտոնի իր նստավայրի տարածքում շարված մեքենաների մոտով և ասել, որ գնելու է կարմիր Model S, որի համար վճարելու է չեկով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին