Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։
10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ է նվաճել՝ դառնալով փոխչեմպիոն։
Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին: