Կարևոր իրադարձություններ

Մենք մեր գյուղերը ցեխի միջից պետք է հանենք. Փաշինյան

13 Մարտ, 2025 12:22
Մենք մեր գյուղերը ցեխի միջից պետք է հանենք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ մեր երկրում առկա է միջավայրային բարեկեցության ընկալման բացակայություն: Նա ընդգծել է, որ միջավայրը երբեք չի դիտվում որպես ընդհանուր սեփականություն: «Դուք կարող եք ունենալ տուն, բայց դա չի նշանակում, որ ձեր տան շեմից դուրս ինչ է կատարվում՝ դուք չէք մտահոգվում: Իհարկե, դա մի տեսակ ճիշտ է, որովհետև անհատապես մենք չենք կարող փոխել իրավիճակը: Սակայն լուծումը գալիս է ՏԻՄ-երից, որոնք գումարներ են հավաքում և ծախսում դրանք, օրինակ՝ ճանապարհների, մայթերի, մանկապարտեզների ու այլ ենթակառուցվածքների շինարարության վրա»։

Նա նաև նշել է, որ կառավարությունը ներդրել է մասնակցային բյուջեի գաղափարը, երբ համայնքի բնակիչները որոշում են, թե ինչի վրա պետք է ծախսվեն տեղական միջոցները: «Եթե մենք ուզում ենք մեր գյուղերը դուրս բերել ցեխից, պետք է դադարենք խոսել այն մասին, որ գյուղերը պետք է մնան անկարգ վիճակում: Մենք մեր գյուղերն ու համայնքները պետք է փոխենք, և դրա համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, որոնք կազմակերպվում են հենց ՏԻՄ-երի կողմից»։

Վարչապետը նաև հիշեցրել է, որ արդեն 30 տարի շարունակ խոսվում է ՏԻՄ-երի ինստիտուտի ուժեղացման մասին. ««Ո՞նց են ուժեղացնում, կենացո՞վ։ Սենց են ուժեղացնում»: Մենք գործով ենք ուժեղացնում»։

Նա շեշտել է, որ ընդդիմությունը ցանկանում է, որ մարդիկ շարունակեն մնալ անտեսված, «ցեխի մեջ», այդ իսկ պատճառով է, որ խոսում են երկնքից բարիքներ բերելու մասին. «Չի լինի այնպես, որ երկնքից իջնի անորակ բենզին, բրինձ կամ այլ ապրանքներ:

Այժմ, համայնքների ու քաղաքացիների որոշումներով է, որ մեր բյուջեներից համապատասխան միջոցներ կծախսվեն այն կարիքների համար, որոնք կարևոր են բնակչության համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին