Կարևոր իրադարձություններ

Բնակարանային գողության համար հետախուզվողը հայտնաբերվել է նոր գողության ժամանակ

13 Մարտ, 2025 15:00
Բնակարանային գողության համար հետախուզվողը հայտնաբերվել է նոր գողության ժամանակ

Մարտի 12-ին՝ բնակարանային գողություն կատարելու պահին, Մասիս քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բնակարանային գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է 40-ամյա մի տղամարդ:

Այս մամին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ տղամարդը նաև մարտի 4-ից հետախուզվում էր Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից, դարձյալ՝ բնակարանային գողության փորձ կատարելու մեղադրանքով:

«Լրացված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին