Կարևոր իրադարձություններ

Որոնք են Բաքվի հետ համաձայնեցված երկու կետերը

13 Մարտ, 2025 19:23
Որոնք են Բաքվի հետ համաձայնեցված երկու կետերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, թե որոնք են երկու կետերը, որ համաձայնեցվել են:

«Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մենք հիմա պետք է նաև այդ հարցերով որոշ նյուանսների հետ կապված էլ քննարկումներ ունենանք: 

Երկու հոդվածներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղեկայելու վերաբերյալ հարցին, մյուսը՝ դատարաններից փոխադարձաբար հայցերը վերադարձնելու և միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն»,- նշել է վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին