ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրք լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերություններին.
«Միանշանակ կցանականամ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը բաց լինի երկաթուղային, ավտոտրանսպորտային հաղորդակցությունների համար, գործարար կապերը լինեն ուղիղ։
Հայաստանի և Թուրքիայի միջև ներկա դրությամբ կա ուղիղ երկխոսություն։ Եթե հաշվի առնենք մեր հարաբերությունների նախընթաց շրջանը, սա շատ կարևոր փոփոխություն է։ Նախկինում զրկված ենք եղել միմյանց տեսակետներն իրար հետ ճշտելու հնարավորությունից»։