Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ-ն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի։
Նման արտահայտությունը ՀՀ-ում ընկալվում է որպես տարածքային նկրտում ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,-թուրք լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետը։