Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ քննարկվելու են նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները. Ուշակով

13 Մարտ, 2025 19:03
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ քննարկվելու են նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները. Ուշակով

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆի հետ Մոսկվայում քննարկվելու է ոչ միայն ուկրաինական հարցը, այլև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Անդրադառնալով 30-օրյա հրադադար հաստատելու հեռանկարը՝ Ուշակովը նշել է.

«Մեր դիրքորոշումը ևս պետք է հաշվի առնվի։ Դեռևս ներկայացված է միայն ուկրաինական մոտեցումը։ Զինադադարի առաջարկը Ռուսաստանին ոչինչ չի տալիս և հնարավորություն է Ուկրաինայի համար՝ վերախմբավորելու իր ուժերը»:

 

Լրահոս

Դիտել ավելին