Կարևոր իրադարձություններ

Պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել. ՀՀ վարչապետ

13 Մարտ, 2025 22:52
Պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել. ՀՀ վարչապետ

Պետք է պատմությունից դասեր քաղել: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ոչ մեկ չի ասում, թե այդ դասը որն է։ Քաղաքական ընտրության ու ընկալման հարց է, թե ինչ դաս քաղել և ինչպես ընկալել պատմությունը և ինչպես օգտվել պատմությունից։

Պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել։ Չի կարելի պատմությունն ու այսօրը ընկալել նույն կերպ։

Չի կարելի ապագայի և պատմության մեջ սահմաններ չունենալ, որովհետև ոչ թե ապագան պատմության հայելային արտահայտություն պետք է լինի, այլ ապագան հնարավորություն է ուղղել պատմությունը կամ ավելի լավը դարձնել պատմության այն էջերը որն ուզում ենք ավելի լավը դարձնել։

Բայց սա էլ քաղաքական ընտրության հարց է։ Պատմության մեջ բացարձակ ճշմարտություն չկա, պատմության ընկալումը քաղաքական ընկալում է»,- նշել է Փաշինյան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին