ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արված հայատարարությանը:
«Պուտինը խոստումնալից հայտարարություն արեց, բայց այն թերի էր։
Ես կցանկանայի տեսնել Ռուսաստանի համաձայնությունը հրադադարի վերաբերյալ»,-նշել է նա՝ հավելելով.
«Մենք Ուկրաինայի հետ քննարկել ենք Ռուսաստանին տարածքային զիջումների հարցը»։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի օգտին։