Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Փաշինյանը բավականին խիստ հրահանգել է՝ «պարտվել չկա»

13 Մարտ, 2025 09:45
«Ժողովուրդ».  Փաշինյանը բավականին խիստ հրահանգել է՝ «պարտվել չկա»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Շաբաթ՝ մարտի 15-ին, մեկնարկելու է Արմավիրի եւ Շիրակի մարզերի ՏԻՄ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ մարտի 28-ը` 24:00-ն։

Քվեարկության եւ դրա նախորդ օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ամերձ աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը բավականին խիստ հրահանգել է, որ «պարտվել չկա, պետք է ձգտել` հավաքելու 50 + ձայն» եւ քաղաքապետ դարձնելու իրենց թեկնածուներին: Սակայն այդ հավանականությունը բավականին փոքր է: Տեղեկացանք, որ այսօր՝ նախընտրական քարոզարշավից առաջ, տեղի է ունենալու ՔՊ վարչության հերթական նիստը, որի ընթացքում ակնկալվում է, որ հստակ գործողությունների պլանը կդրվի սեղանին՝ գովազդային վահանակներից ու պաստառներից մինչեւ քվեախցիկ ուղղորդելու գործողությունների շարքը։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Գյումրի համայնքում գրանցված հետեւյալ կուսակցությունների ու դաշինքների շարքը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -1 Սարիկ Մինասյան
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» – 2 Վարդան Ղուկասյան
«Ապրելու երկիր» կուսակցություն – 3 Կարեն Մալխասյան
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 4 Կարեն Սիմոնյան
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» – 5 Արտյոմ Թումանյան
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 6 Լեւոն Բարսեղյանի առաջնորդությամբ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 7 Սուրեն Սուրենյանց
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 8 Մարտուն Գրիգորյանի
«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 9 Ռուբեն Մխիթարյան:

Իսկ Փարաքար համայնքում գրանցվել են հետեւյալ կուսակցություններն ու դաշինքը՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1 Լյուդվիգ Գյուլնազարյան
«Միասնություն» կուսակցությունների դաշինք – 2 Վալոդյա Գրիգորյան
«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 3 Դավիթ Մինասյան
«Կայունություն» կուսակցություն – 4 Գոռ Սարիբեկյան

Այսպիսով, առաջիկա շաբաթները Գյումրիում եւ Փարաքարում թեժ են լինելու»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին