Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել. Եվրախորհրդարանի պատգամավոր

13 Մարտ, 2025 09:23
Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել. Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։

Եվրախորհրդարանում Լիտվայի պատգամավորներից Վիտյանիս Անդրյուկայտիսը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով այն հայաթափվել է։

«Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել։ Դա ռազմական հանցագործություն է։ Ադրբեջանն ունի միջազգային պարտավորություններ, Մարդու իրավունքների միջազգային հռչակագիրը և այլ միջազգային իրավական պարտավորություններ, ուստի այդ երկիրը պետք է ենթարկվի պատժամիջոցների»,- նշել է եվրապատգամավորը։

Նա անդրադարձել է նաև Բաքվում պահվող հայերին, նշել, որ նրանց պայմանները սարսափելի են, իսկ նրանց առողջությունը՝ վտանգված։

«Մենք պետք է գործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ լուծում գտնելու համար։

Քաղբանտարկյալները պետք է հնարավորինս արագ ազատ արձակվեն. Ադրբեջանը չի ցանկանում վերջ տալ այս հակամարտությանը և չի ցանկանում արձագանքել միջազգային հանրության պահանջներին»,- շեշտել է Անդրյուկայտիսը։

 

Լրահոս

Դիտել ավելին