Իսրայելի պաշտպանության նախարարը վերահաստատել է երկրի մտադրությունը՝ «անսահմանափակ ժամանակով» զավթած պահել Սիրիայի հարավ-արևմտյան տարածքը:
Ինչպես նշում է The Guardian-ը, Իսրայել Կացն այս մասին ասել է ռազմավարական նշանակություն ունեցող Հերմոն լեռ կատարած այցի ժամանակ:
«Իսրայելական բանակը պատրաստ է անսահմանափակ ժամանակ մնալ Սիրիայում։ Մենք կպահենք Հերմոնում անվտանգության տարածքը և կհամոզվենք, որ Սիրիայի հարավում անվտանգության ամբողջ գոտին ապառազմականացված է, զերծ զենքից ու սպառնալիքներից», - ասել է Կացը: