Մարտի 13-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին հարակից տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ 20:15-ին: Այրվել է խոտածածկույթ։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից դաշտեր։