Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը վիճելի տարածքների վերաբերյալ երկրների միջև շուրջ 23 տարվա բանակցություններից հետո Բիշքեկում ստորագրել են պետական սահմանի մասին համաձայնագիր։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը ստորագրվել է հանդիսավոր մթնոլորտում Ղրղզստանի «Յնտիմակ Օրդո» պետական նստավայրում՝ Տաջիկստանի ղեկավարի Ղրղզստանի մայրաքաղաք պետական այցի շրջանակում։
Բանակցությունների ավարտից հետո Ժապարովն ու Ռահմոնը նաև համատեղ հայտարարություն են ստորագրել։
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանի երկարությունը մոտ 980 կմ է։ Դրա սահմանազատման շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թվականի դեկտեմբերից։
Այս խնդիրը չկարգավորելը բազմիցս առաջացրել է բախումներ երկու երկրների բնակիչների և զինվորականների մասնակցությամբ, այդ թվում՝ հրազենի կիրառմամբ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել 2022 թվականի աշնանը։
Ընդհանուր առմամբ, 2014 թվականից ի վեր Ղրղզստան-Տաջիկական սահմանին ավելի քան 10 լուրջ հակամարտություն է տեղի ունեցել։