Կարևոր իրադարձություններ

Իրանն ու ԱՄՆ-ն արդեն բանակցություններ են վարում միջնորդների միջոցով

13 Մարտ, 2025 14:18
Իրանն ու ԱՄՆ-ն արդեն բանակցություններ են վարում միջնորդների միջոցով

Թեհրանն ու Վաշինգտոնը կապեր են պահպանում և միջնորդների միջոցով արդեն խորհրդակցություններ են անցկացնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք միջուկային հարցի շուրջ հնարավոր բանակցությունների հետ կապված պլան և լավ մտածված ռազմավարություն ունենք: Բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով, ինչպես նաև պահպանվում է երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) հետ փոխգործակցության ուղիները»,- իրանական թերթին ասել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին