Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ-ն 9 մեքենա կտրամադրի օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական մարմիններին

13 Մարտ, 2025 11:22
ԱԳՆ-ն 9 մեքենա կտրամադրի օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական մարմիններին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցներից 9-ը կփոխանցվեն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում առկա հին և մաշված ավտոմեքենաների թարմացման գործընթացը, նաև նախարարության հաշվեկշռում առկա կրճատվող մեքենաների ցանկում ընդգրկված նոր և տեխնիկապես լավ վիճակում գտնվող ավտոմեքենաները, նախարարությունը նախատեսում է տեղափոխել և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների տնօրինմանը հանձնել նախարարության հաշվեկշռում առկա 9 տրանսպորտային միջոցները:

 

Լրահոս

Դիտել ավելին