Կարևոր իրադարձություններ

Արզնի ՀԷԿ-ի ավազանում տղամարդու մարմին է հայտնաբերվել

13 Մարտ, 2025 10:02
Արզնի ՀԷԿ-ի ավազանում տղամարդու մարմին  է հայտնաբերվել

Մարտի 12-ին՝ ժամը 21:25-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ճնշման ավազանից (մոտ 4 մետր) դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին