Կարևոր իրադարձություններ

Պապոյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

13 Մարտ, 2025 18:49
Պապոյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 13-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ գործակցության ընդլայնմանը, ներդրումային համագործակցության հնարավորություններին, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանը, ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ապահովմանը, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարներին:
 
Հայաստանում և Ղազախստանում առկա զբոսաշրջային ներուժի մասին ճանաչելիության բարձրացման նպատակով քննարկվել է երկու երկրների տուրօպերատորների փոխայցերի կազմակերպման հնարավորությունը։
 
Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին