Կարևոր իրադարձություններ

Մարվել է տան տանիքում բռնկված հրդեհը. հայտնաբերվել է քաղաքացու այրված մամին

13 Մարտ, 2025 18:14
Մարվել է տան տանիքում բռնկված հրդեհը. հայտնաբերվել է քաղաքացու այրված մամին

Մարտի 13-ին՝ ժամը 13:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվում է խոտածածկույթ և տան տանիք․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Անտառային փողոցի մոտակա ձորակում այրվում է տան տանիք և խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 14:18-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 գմ), խոտածածկույթ, եղեգներ և ծառեր։

Փրկարարները տանը հարակից խոտածածկույթում հայտնաբերել են քաղաքացու այրված դի։

 

Լրահոս

Դիտել ավելին