Ըստ այդմ՝ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ Կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից փորձանմուշների արտադրման գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և իրավահարաբերությունների կանոնակարգման համար:
Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողները իրական խոչընդոտներ ունեն իրենց միջոցներով ստեղծված սահմանափակ քանակությամբ ապրանքը պետական փորձարկման ներկայացնելու գործընթացում, քանի որ ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելու պատճառով հնարավորություն չունեն ապահովելու պետական փորձարկման համար անհրաժեշտ փորձնական նմուշի որոշակի քանակություն։
Որոշմամբ՝ արտադրողներին հնարավորություն կընձեռնվի սեփական միջոցներով ստեղծված ապրանքը պետական փորձարկման ներկայացնելու համար համապատասխան քանակ ապահովելու նպատակով օգտվել դրանք պետական միջոցներով պատրաստելու հնարավորությունից։ Կսահմանվեն իրավահարաբերությունների ձևավորման, կանոնակարգման հիմքերը, շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները, նրանց կողմից պատասխանելու և այլ գործընթացների իրականացման հստակ ժամկետները։
Արդյունքում՝ իրական հնարավորություն կստեղծվի տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար: