Սիրիայի Լաթաքիա նահանգում իրավիճակը որոշակի կարգավորվել է, կյանքը սկսել է մտնել բնակակնոն հուն։
Ինչպես գրում է հայալեզու «Գանձասարը»-ը, այսօրվանից վերաբացվել է հայկական Սրբոց նահատակած վարժարանը։ Այլ հայկական վարժարաններ աշխատանքը վերսկսել էին դեռ երեկվանից՝ կիրակի օրով։
Ըստ կայքի՝ Լաթաքիայում վերականգնված է համացանցի հասանելիությունը և ջրամատակարարումը։ Մարդիկ սկսել են բնականոն հաճախել աշխատանքի։