Հութիների կողմից իրականացված հարյուրավոր հարձակումները սկիզբ են առնում և ստեղծվում Իրանի կողմից։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այսուհետ հութիների կողմից արձակված յուրաքանչյուր կրակոց կդիտարկվի որպես Իրանի ղեկավարության կողմից և Իրանի զենքից արձակված։
Իրանն է կրելու պատասխանատվությունն ու հետևանքները, որոնք սարսափելի են լինելու»,-գրել է նա։