ԱՄՆ վարչակազմը շաբաթների ընթացքում կգաղտնազերծի և կհրապարակի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ նյութերի ևս մեկ արխիվ։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Full Measure ծրագրին տված հարցազրույցում:
Թրամփի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետում արդեն գաղտնազերծվել է որոշ նյութեր։
Այդ ժամանակից ի վեր, նրա խոսքով, հայտնաբերվել է Քենեդու մահվան հետ կապված ևս 2000 փաստաթուղթ: