Եմենի «Անսար Ալլահ» շարժումը խոստացել է պատասխանել «էսկալացիային էսկալացիայով»։
«Եմենի մայրաքաղաք Սանայում բնակելի թաղամասերի դեմ ուղղված ագրեսիան դավաճանական և հանցավոր արարք է: Այս ագրեսիան անպատասխան չի մնա. մեր զինված ուժերը լիովին պատրաստ են էսկալացիային արձագանքել էսկալացիայով», – ասվում է Հութիի քաղբյուրոյի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին ԱՄՆ-ը զանգվածային հարվածներ է հասցրել Եմենի տարածքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է հետևել ԱՄՆ-ի ավիահարվածներին։