Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունն առաջանա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ինչպես գրում է Коммерсант-ը, ռուսաստանյան կողմը պատրաստվում է հանդիպմանը, և թեման քննարկվում է Վաշինգտոնի հետ։
Նա նշել է, որ երկու երկրների միջև շփումները ներկայումս տեղի են ունենում «այլ մակարդակներով»։