Կարևոր իրադարձություններ

Իրանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը

17 Մարտ, 2025 00:16
Իրանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ:

Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ ողջունել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ստորագրել այդ փաստաթուղթը՝ նպաստելով տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԻԻՀ երկկողմ օրակարգի՝ հանրային դիվանագիտությանն առնչվող հարցերին, կարևորել այդ ուղղությամբ փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին