Երեկ՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։50-ի սահմաններում Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են 30-ամյա Հայկ Մկրտչյանի վարած «Honda» մակնիշի և 28-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանի վարած «Porsche Panamera» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, հարվածել նստարանին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։