Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը Փեզեշքիանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը

16 Մարտ, 2025 12:13
 Փաշինյանը Փեզեշքիանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Վարչապետն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին