Կարևոր իրադարձություններ

Դասընթացներ՝ «Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով

16 Մարտ, 2025 14:15
Դասընթացներ՝ «Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով

Մարտի 11-ից 13-ը ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի ծառայողների կողմից, բաժնի պետ, փ/ծ գնդապետ Մ․ Ավետիսյանի ղեկավարությամբ, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար կազմակերպվել են տեսական և գործնական դասընթացներ՝ «Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով:

Դասընթացների նպատակն էր ապահովել թանգարանի աշխատակիցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում՝ դրանց ճիշտ արձագանքման, անվտանգության ապահովման և կյանքի փրկության ուղղությամբ:

Կարևորելով արտակարգ իրավիճակներում աշխատակիցների հմտությունների մակարդակի բարձրացումը՝ մասնակիցներին ներկայացվել են արտակարգ իրավիճակներում օպերատիվ արձագանքման, անվտանգության պահպանման հիմնահարցերն ու այն հիմնական քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն արտակարգ իրավիճակների ժամանակ՝ մարդկանց օգնություն ցուցաբերելու, անվտանգության ապահովման և հնարավոր ռիսկերից խուսափելու համար, ինչպես նաև առաջին օգնության տրամադրման, մարդկանց տեղափոխման և ընդհանուր անվտանգության ապահովման հիմնական մեթոդները:

Գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցներին ցուցադրվել են հակահրդեհային սարքավորումների օգտագործման եղանակները, ինչպես նաև դրանց կիրառման արդյունավետությունն արտակարգ իրավիճակներում:

Դասընթացների ավարտին տեղի է ունեցել բաց քննարկում, որտեղ մասնակիցներն ամփոփել են ձեռք բերած գիտելիքները, ստացել այն հարցերի պատասխանները, որոնք առաջացել էին ուսուցման ընթացքում, և ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները, միևնույն ժամանակ շեշտել, թե ինչպես կարող են կիրառել ստացած հմտությունները՝ թե՛ իրենց և թե՛ այցելուների անվտանգությունն արտակարգ իրավիճակներում ապահովելու համար:

Նմանատիպ դասընթացները նպաստում են արտակարգ իրավիճակներին ավելի լավ պատրաստվելու և ճիշտ արձագանքելու կարողությունների զարգացմանը, ինչպես նաև հասարակության անվտանգության մակարդակի բարձրացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին