Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել

16 Մարտ, 2025 21:52
Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

 

Լրահոս

Դիտել ավելին