Կարևոր իրադարձություններ

43 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի

15 Մարտ, 2025 15:14
43 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 43 երկիր ներառող ցանկ է կազմել, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի։

Այդ մասին գրում է The New York Times-ը։

Նշվում է, որ սահմանափակումների նոր համակարգը կբաժանվի երեք մակարդակի՝ կարմիր, նարնջագույն և դեղին։

Կարմիր գոտում գտնվող երկրների համար ենթադրվում է մուտքի ամբողջական արգելք։ Այս ցանկում են, մասնավորապես, Աֆղանստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան և ևս 7 երկիր։

Նարնջագույն մակարդակը նշանակում է խիստ սահմանափակումներ։ «Նարնջագույն գոտին» ներառում է Ռուսաստանը, Բելառուսը, Պակիստանը, Թուրքմենստանը և այլն։

Դեղին մակարդակը նշանակում է, որ այս երկրների քաղաքացիները պետք է 60 օրվա ընթացքում բարելավեն իրենց անվտանգության չափորոշիչները, հակառակ դեպքում՝ կկանգնեն սահմանափակումների վտանգի առաջ։ Այն ներառում է 26 երկիր, այդ թվում՝ Կամբոջան, Կամերունը, ԴՀ Կոնգոն և այլն։

 

Լրահոս

Դիտել ավելին