Կարևոր իրադարձություններ

Շնորհակալ եմ տարիների բարեկամության և գործընկերության համար. Նիկոլ Փաշինյանը՝ Ջասթին Թրյուդոյին

15 Մարտ, 2025 16:25
Շնորհակալ եմ տարիների բարեկամության և գործընկերության համար. Նիկոլ Փաշինյանը՝ Ջասթին Թրյուդոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին տարիների բարեկամության և գործընկերության համար՝ մաղթելով նրան հաջողություներ հետագա գործունեության մեջ:

«Շնորհակալ եմ տարիների բարեկամության և գործընկերության համար: Ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և գլոբալ համագործակցությանը Ձեր նվիրվածությունը տևական ազդեցություն է թողել: Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը և մեր ամուր կապերը Կանադայի հետ»,-նշել է ՀՀ վարչապետը՝ ամենայն բարիք մաղթելով ապագա գործունեության մեջ:

Կանադայի վարչապետի պաշտոնը մարտի 14-ին պաշտոնապես ստանձնել է Լիբերալ կուսակցության առաջնորդ Մարկ Քարնին:

 

Լրահոս

Դիտել ավելին