Կարևոր իրադարձություններ

Բաքվում պահվող հայ գերիների խնդրով իրազեկման ակցիա՝ Տորոնտոյի հայ երիտասարդների կողմից

15 Մարտ, 2025 21:07
Հեղինակ՝ Մանե Թանդիլյան
Բաքվում պահվող հայ գերիների խնդրով իրազեկման ակցիա՝ Տորոնտոյի հայ երիտասարդների կողմից

Տորոնտոյի հայ երիտասարդները հավաքվել էին Toronto Eaton Centre-ում՝ հագնված որպես Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Արցախի ռազմագերիներ, որպես իրազեկում նրանց ճակատագրի մասին։ Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Այնուհետև նրանք քայլերթ են իրականացրել Տորոնտոյի փողոցներում՝ ներկայացնելով ռազմագերիներին և բարձրաձայնելով նրանց ազատության պահանջը։

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը պատասխանատու է իր հայրենակիցների համար»,-նշել է Թանդիլյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին