Սերբիայում զանգվածային ցույցեր են անցկացվում: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, կան ձերբակալվածներ:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շուրջ 100 հազար մարդ է դուրս եկել հակակառավարական ցույցի։
Ակցիայի մասնակիցներն արգելափակել են պետական որոշ կառույցներ։
Նրանք պահանջում են հետաքննել անցած տարի նոյեմբերին Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ երկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել:
Ցուցարարները, ընդդիմադիր կուսակցությունները ողբերգության համար մեղադրում են նախագահ Ալեքսանդր Վուչիչին։