Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է «Մանուշյան...» Հայաստան-Ֆրանսիա համատեղ ներկայացումը՝ որպես Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկ և ի նշանավորումն Մանուշյանական շաբաթվա։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Հայաստանում ֆրանկոֆոն երկրների դեսպաններ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության հնգամյա ծրագրում։
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ դառնալուց ի վեր Հայաստանը եղել է շատ ակտիվ, այդ թվում՝ կազմակերպության խոշոր միջոցառումների հյուրընկալության և կազմակերպման հարցերում։ Տարբեր տարիներին Հայաստանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի տարբեր հանձնաժողովների մի շարք նիստեր, նախարարական համաժողովը, ինչպես նաև 17-րդ գագաթաժողովը։ 2018-2022 թվականներին Հայաստանը հաջողությամբ իրականացրեց կազմակերպության քառամյա նախագահությունը։
Ֆրանկոֆոնիայի շուրջ համախմբումը մեծապես խթանում է հանդուրժողականությունը, կոտրում կարծրատիպերը և հարստացնում հասարակություններին բազմակարծությամբ, գաղափարներով և ավանդույթներով։ Նման նախաձեռնություններով մենք նպաստում ենք մարդկության համընդհանուր ներդաշնակությանը` հեշտացնելով փորձի, գիտելիքների ու հմտությունների փոխանակումը մեր երկրների սահմաններից դուրս»,- ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է միլիոնավոր ֆրանսախոսների և հնարավորություն է ընձեռում տոնելու համերաշխությունն ու միասին ապրելու ցանկությունը։
2025 թվականի մարտի 14-18-ը Հայաստանում անցկացվում է «Մանուշյանական շաբաթ», որը նվիրված է Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին։ Այն նպատակ ունի վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել հայ-ֆրանսիական պատմամշակութային երկխոսությունը։
Նախագիծն իրականացվում է «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ- ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից՝ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի ղեկավարության, Լիոնի քաղաքապետարանի և Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության աջակցությամբ և հովանու ներքո։